Երեւանի Ադոնցի փողոցի թիվ 3 շենքի մոտ, հունիսի 9-ին, ժամը 17.40-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: