Լոնդոնում հայազգի քաղաքական գործիչ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Էստոնիայի եվրոպական շարժում” կազմակերպության կառավարման խորհրդի նախկին անդամ, հայազգի Աննա-Մարիա Գալոյանը, ով ավելի վաղ մեղավոր էր ճանաչվել կազմակերպության միջոցները ոչ նպատակային ծախսելու համար, ձերբակալվել է Լոնդոնում,- հաղորդում է vz.ru-ն:Նա հայտնել է, որ դատապաշտպան է վարձել եւ չի պատրաստվում վերադառնալ Էստոնիա:Աննա-Մարիա Գալոյանը 2000-2007 թվականներին եղել է իշխող Բարեփոխումների կուսակցության անդամ:2011 թվականի մայիսի 5-ին էստոնական դատարանը կազմակերպության միջոցներն անձնական նպատակներով ծախսելու ու փաստաթղթերը կեղծելու համար նրան դատապարտել էր 1 տարի 10 ամիս ազատազրկման, որից հինգ ամիսը նա պետք է անցկացներ բանտում, իսկ մնացած ժամկետը գտնվեր պայմանական ազատազրկման մեջ: Էստոնական լրատվամիջոցները գրել են, որ Գալոյանն այդ գումարը ծախսել է շքեղ հագուստ, զարդեր գնելու վրա, վարել է շքեղ կենսակերպ, իսկ ծախսերը կոծկելու համար` կեղծել է փաստաթղթերը: Թե կոնկրետ որքան գումար է նա յուրացրել, չի հաղորդվում:




Լրահոս