«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրած Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գործընթացը, հավանաբար, ցանկալի արդյունք չի ունենա գաղափարի հեղինակների համար:
Թեեւ դեռ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին չի ասել, որ «արձանը սիրուն չի», այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի խումբ անձինք, որոնց կարծիքի հետ Տարոն Մարգարյանը հաշվի է նստում, ասել են, որ այդ արձանի տեղադրումը լուրջ հարված կարող է լինել քաղաքապետի եւ ՀՀԿ-ի վարկանիշին:
Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը որոշել է ականջալուր լինել իր շրջապատի տված խորհուրդներին ու Երեւանի ավագանու կողմից կայացված որոշման կատարումն առայժմ կհետաձգվի: Սա նշանակում է, որ Միկոյանի արձանի տեղադրումը կարող է առկախվել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: