Պղնձամոլիբդենայինի սեփականատերերն ուզում են հեռացնել Մ․ Հակոբյանին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել:

Կոմբինատի սեփականատերերը, որոնց համաձայնությամբ Հակոբյանը նշանակվել է տնօրեն, դժգոհություններ ունեն նրանից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք ցանկանում են հեռացնել Մաքսիմ Հակոբյանին՝ նրա փոխարեն այլ՝ առավել վստահելի մարդ նշանակելով:

«Ժողովուրդ»-ն արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում է այս առիթով մեկնաբանություն ստանալ Մաքսիմ Հակոբյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանում է նրա վարորդն ու ասում, որ Հակոբյանը շատ զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել: Փորձեցինք զրուցել նաեւ Մ. Հակոբյանի որդու` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ, սակայն նրա հեռախոսին էլ պատասխանեց օգնականն ու ասաց, որ Վ. Հակոբյանը հանգստանում է:

Այդպես էլ անհնար եղավ ճշտել, թե ինչ է կատարվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:        




Լրահոս