«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ կառավարության ծառայողական մեքենաներից յուրաքանչյուրը օրական միջին հաշվով ծախսում է 14 հազար դրամի բենզին։ Համենայնդեպս, բյուջեով եւ համապատասխան փաստաթղթերով հենց այդքան է նախատեսված։
«ՉԻ» – 14 հազար դրամով կարելի գնել մոտ 28 լիտր բենզին, իսկ 28 լիտր բենզինով կարելի է «քշել» մոտ 250 կիլոմետր (եթե հաշվի առնենք, որ կառավարության ծառայողական մեքենաները, որպես կանոն, հզոր շարժիչներ ունեն)։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են կառավարության մեքենաները հաջողացնում օրական 250 կմ ճանապարհ անցնել։ Չլինի՞ կառավարության աշխատակիցները հիմնականում իջեւանցիներ են եւ ամեն օր այնտեղից են գալիս Երեւան ու վերադառնում։ Հազիվ թե։
Կարծում ենք՝ ավելի հավանական է երկրորդ տարբերկը, այն է՝ ծառայողական մեքենաները պաշտոնյաներին աշխատանքի բերելուց հետո ժամերով հանդիսավորապես պտտվում են Հանրապետության հրապարակում։ Կամ էլ՝ վարորդները մեքենաները կանգնեցնում են, բայց շարժիչները չեն անջատում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: