Սեյրան Օհանյանն ընդունել է դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀՀ ՊՆ-իվ հայտնում են, որ փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանըն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին ընդունել է:ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հյուրին, Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և ՀՀ պաշտպանության նախարության միջև իրականացվող համագործակցության մակարդակը:Մարկ Մոնտգոմերին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Կոսովոյի և Աֆղանստանի առաքելությունների ընթացքում ցուցաբերված և ցուցաբերվող աջակցության համար:Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ վարժանքների կազմակերպմանը, ռազմակրթական ծրագրերին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:Այցի ընթացքում կայացել է նաև դերծովակալ Մ.Մոնտգոմերիի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս.Գալստյանի հետ, որի ժամանակ քննարկվել են միջազգային առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանն առնչվող հարցեր: Դերծովակալ Մ.Մոնտգոմերին այցելել է նաև ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ: 




Լրահոս