«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 10-ին Իջեւանի զորամասում մահացած ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանի հարազատները շարունակում են պնդել, որ իրենց հարազատի մահը ծրագրված է եղել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ներսեսի քեռին` Աիդին Հարոյանն, ասաց, որ իրենք այցելել են զորամաս եւ զրուցել Ներսեսի հետ հենց դեպքի պահին եղած զինվորներից մեկի հետ. «Այդ երեխան դողալով պատմում էր, թե Ներսեսը դիրքերում զենք էր մաքրում ու զենքը կրակեց: Ասեմ ձեզ, որ արդեն քննիչների կողմից հաստատված է, որ զենքը, որը մահացու վիրավորում է հասցրել մեր Ներսեսին, իր զենքը չի եղել, այլ զինվորներից մեկի զենք է եղել: Մենք այդ տղային հարցրեցինք՝ դիրքերում ինչ զենք մաքրել, նա էլ ասաց, թե չգիտեմ: Ինչ ասեմ, ինչու պետք է Ներսեսի ձեռքում այլ մարդու զենք լինի»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: