Զինվորին պարբերաբար ծեծում են. Մայրը դիմել է պաշտպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մի  քաղաքացի  զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ հայտնել, որ Ղարաբաղի զորամասերից մեկում ծառայող իր որդին պարբերաբար ծեծի է ենթարկվում սպայական անձնակազմի կողմից:ՄԻՊ աշխատակազմի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ 1992թ. ծնված զինծառայողը օրեր առաջ իրեն զորամասում ծեծելու մասին նույնիսկ տեղյակ է պահել ՔԿՀ-ում իր պատիժը կրող հորը: Ըստ աղբյուրի, պաշտպանի աշխատակազմը խնդրի հանգամանքները պարզելու նպատակով այսօր դիմել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարին: Կոնկրետ ծեծի ենթարկվողի անուն ազգանունը չի հրապարվում՝ հանգամանքներից ելնելով:




Լրահոս