Մոսկվան երկարացրել է Ուկրաինայի գազի պարտքի վերջնաժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան ու Կիևը Եվրամիության աջակցությամբ կվերսկսեն գազի հարցով բանակցությունները : Եռակողմ հանդիպումը կսկսվի այսօր`Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Եվրամիության երկկողմ բանակցություններից հետո:

Անցած օրվա բանակցույունների արդյունքում «Գազպրոմը» որոշել է տեղափոխել Ուկրաինայի պարտքի մարման վերջնաժամկետը հունիսի 10-ից հունիսի  16-ը: Այդ որոշումը Մոսկվան որակել է որպես «մեկ քայլ ընդառաջ»:

Կանխավճարի ռեժիմ չի կիրառվի:

Ինչպես նախօրեին հայտնել են Reuters-ի աղբյուրները, Ռուսաստանը շարունակում է սովորական ծավալներով գազի մատակարարումները Ուկրաինա:

«Ռուսական կողմը մեկ քայլ է կատարել, որպեսզի շարունակի վերջին օրերին շատ ակտիվ ընթացող բանակցությունները: Կանխավճարի ռեժիմի կիրառումը կտեղափոխվի հաջորդ երկուշաբթի», – ասել է «Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:




Լրահոս