Երևան-Կրասնոդար չվերթի ընթացքում ինքնաթիռում մահացել է Հայաստանի քաղաքացի, տեղեկացնում է INTERFAX-ը:
«Նախօրեին՝ երեկոյան, ինքնաթիռի անձնակազմը հայտնել է ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման մասին: 6 րոպե անց ինքնաթիռը վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, սակայն ուղևորն արդեն մահացել էր», – հայտնում է աղբյուրը:
Ռուսական կայքի հաղորդմամբ, մահացածը Հայաստանի քաղաքացի է: Ենթադրաբար, մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: