Չինաստանն արհեստական կղզիներ է կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանը Հարավ-չինական ծովում սկսել է արհեստական կղզիների շինարարությունը: Այն իրականացվում է վիճելի Սթրատլի կղզիների շրջանում. տեղեկացնում է  Bloomberg-ը` հղում անելով Ֆիլիպինների Կալայան շրջանի ղեկավար Էուխինիո Բիտո-Օնոնին:

Նրա խոսքով` կղզիները կառուցվում են Դուբայի Փալմ արհեստական արշիպելագի օրինակով:

«Շինարարությունը ծավալուն է և ընթանում է առանց դադարի: Դա թույլ կտա Չինաստանին ամբողջությամբ վերահսկել Հարավ-չինական ծովը», – հայտարարել է Բիտո-Օնոն:




Լրահոս