Փրկարար ծառայությունը հունիսի 10-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 32 շենքի տանիքի կառուցատարրերը քամուց պոկվել և ընկել են ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քամու հետեւանքով շենքի տանիքը պոկվել և ընկել է շենքի բակ (500 քմ):
Հրշեջ-փրկարարները մասնատել են շիֆերները և փայտյա կառուցատարրերը՝ հեռացնելով դրանք անվտանգ տարածք (մոտ 150 քմ):