Քիչ առաջ Armlur.am-ը Ոստիկանության լրատվության և հասարակայանության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ երեկ Կոտայքի մարզի Արզնի վարչական շրջանում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Տեղեկացնենք, որ երեկ shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզնու վարչական տարածքում գտնվող չգործող «Արջանոց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է կնոջ դի:
Օպերատիվ քննչական խումբը ռեստորանին հարակից տարածքում հայտնաբերել է Աբովյան քաղաքի բնակչուհի, 39-ամյա Էթեր Աղաբաբյանի դին:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ սպանությունը բացահայտելու համար: