ԱՄՆ-ում սկսվել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «Դժվարին որոշումներ» (Hard Choices) գրքի վաճառքը, տեղեկացնում է Associated Press-ը:
Քլինթոնը շրջագայություն է սկսել իր մեմուարների վաճառքին աջակցելու նպատակով: Այն մեկնարկել է Նյու Յորքից, ուր նրա հարյուրավոր երկրպագուներ հերթ են կանգնել գրքի սեփական օրինակի վրա Էլինթոնի ինքնագիրն ունենալու համար:
«Դժվարին որոշումներ» գրքում Քլինթոնը պատմել է առաջին տիկնոջ և ԱՄՆ պետքարտուղարի դերում իր կյանքի մասին: Մասնավորապես, գրքի հեղինակը մեծ ուշադրություն էր դարձրել ԱՄՆ արտաքին քաղաքականությանը և դրա հետ կապված իր «դժվար որոշումներին»:
Շատ քաղաքագետներ և լրագրողներ գրքի վաճառքի հետ կապված շրջագայությունը համարում են 2016թ.-ի նախագահական ընտրությունների նախաբան: Ինքը՝ Քլինթոնը, հայտարարել է, որ առաջադրման մասին որոշում կկայացնի ընթացիկ տարվա վերջին:
Քլինտոնի նախորդ` «Կենդանի պատմություն» հիշողությունների գիրքը, լույս է տեսել 2003թ.-ին: