Ավելի քան վեց հազար սիրահարված զույգ Մեքսիկայի Չիհուահուա նահանգում Սուրբ Վալենտինի օրը մասնակցել է կոլեկտիվ հարսանեկան արարողությանը: Կոլեկտիվ ամուսնությունները տեղի են ունեցել նահանգի երկու քաղաքներում` Չիհուահուայում եւ Սյուդադ Խուարեսում:Նահանգապետ Սեսար Դուարտեն նորապսակներին բարձրախոսով է տվել ավանդական հարցը. արդյոք պատրա՞ստ են նրանք միավորել իրենց կյանքերը հավերժ,- տեղեկացնում է RIA-Novosti-ն:
Սուրբ Վալենտինի օրը Մեքսիկայում ամուսնացել է 6 հազար զույգ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ