Ինչպես են հիվանդանոցի մոտ հայտնվել մահացած պտուղներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին լուրեր էին տարածվել, որ Մասիսի բժշկական կենտրոնի մոտ հայտնաբերվել է դեռևս ներարգանդային փուլում գտնվող մահացած պտուղ:

Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ որոշ ժամանակ անց հայտնաբերվել է ևս մեկ մահացած պտուղ, ինչը հաստատեց նաև Մասիս ԲԿ-ի փոխտնօրեն Վարդան Տիգրանիչը:

Armlur.am-ի հետ զրույցում բժիշկը հայտնեց, որ երեկ իրենց է այցելել ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հանգամանքներին ծանոթանալու համար:

Ըստ Վարդան Տիգրանիչի` «Առողջության զարգացման կենտրոն» կազմակերպությունը հավաքագրում է մահացած պտուղները, ապա` թափում:

«Սրա արդյունքում էլ անհասկանալի հանգամանքներով մահացած պտուղները հայտնվել են բուժկենտրոնի բակում»,- ասաց բժիշկը:

Ոստիկանության լրատվության բաժնից Armlur.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է քննություն:

Տաթև Հարությունյան




Լրահոս