Կարեն Մկրտչյանը դեռ 1 ամիս կմնա Գերմանիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանի հայրը` Գրիշա Մկրտչյանը, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ  որդին վիրահատությունից հետո  շարունակում է ապաքինվել, ստանում է բուժումներ:

«Հավանաբար, մոտ մեկ շաբաթից  կորսետը, որի օգնությամբ որդիս տեղաշարժվում է, կհանեն»,- ասաց  ազատամարտիկի հայրը:

Իսկ  թե երբ է  Կարեն Մկրտչյանը Հայաստան վերադառնալու, դեռ պարզ չէ:

«Ինձ ասացին, որ  վիզան պետք է  երկարացնել.  Կարենը մինչև հուլիսի 20-ը պետք է լինի բժիշկների վերահսկողության տակ: Բայց չի բացառվում, որ նշված ժամկետից ավելի շուտ գա Հայաստան»,- եզրափակեց  Գրիշա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ  հայտնի դերասանն իրենց բակում անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել նախորդ տարի դեկտեմբերի 26-ին, որի  պատճառով  լուրջ վնասվածքներ էր ստացել: Բուժման նպատակով  Կարեն Մկրտչյանը  այս տարվա մարտի 16-ին մեկնեց Գերմանիա և մինչև այժմ այնտեղ է` բժիշկների վերահսկողության  ներքո:




Լրահոս