Հայաստանի հավաքականի և պերուական «Ալիանսա Լիմայի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը հայտնել է, որ չի ցանկանում հեռանալ Պերուից:
«Ես խաղում եմ Պերուի լավագույն ակումբում և ցանկանում եմ կարիերաս շարունակել «Ալյանսայում»: Այս շաբաթ բանակցություններ կսկսվեն, որին կմասնակցի գործակալս: Ամեն ինչ չէ, որ ինձանից է կախված (ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է «Ֆենիքսին»)»,- Մ. Գևգեոզյանի խոսքը մեջբերում է Pedor.pr-ն:
Հիշեցնենք, որ Մաուրո Գևգեոզյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցեց ԱՄԷ-ի ևԱլժիրի դեմ ընկերական խաղերին: