
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը երկրում առկա ճգնաժամի պատճառով հրաժարվել է իր աշխատավարձից: Ըստ Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջների` Աթենքը պետք է կրճատի աշխատավարձերն ու կենսաթոշակները, նաև 300 մլն եվրոյով` պետական ծախսերը:Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի կոշտ դիրքորոշումը կապված է նրա հետ, որ առաջին ֆինանսական փաթեթը` 110 մլրդ եվրոյի չափով, Աթենքը ծախսել է ոչ նպատակային: