Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն հայտարարել է, որ Ուկրաինաի արևելքում ռազմական դրության հնարավոր հայտարարման դեպքում իրավիճակը միայն կվատթարանա, տեղեկացնում է ուկրաինական УНИАН գործակալությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշպանության նախարարի պաշտոնակատար Միխաիլ Կովալը հայտնել էր, որ Ուկրաինայի կառավարությունն այս պահին մտադիր չէ քննարկել երկրի արևելքում ռազմական դրության հայտարարման հարցը: Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի վերահսկողության տակ գտնվող ուժայիններն արդեն երկու ամիս է՝ ավիացիայի և զրահատեխնիկայի օգտագործմամբ պատժիչ օպերացիա են իրականացնում զինյալների դեմ: Ընդ որում, ուկրաինական քաղաքական գործիչներն ակտիվ երկխոսում են այդ թեմայով:
«Դոնեցկի մարզի քաղաքների և շրջանների կենսապահովման բոլոր համակարգերը գտնվում են հումանիտար աղետի եզրին, և ռազմական դրության հայտարարումը չի բարելավի, այլ հակառակը` կվատթարացնի իրավիճակը», – ասել է Լուկյանչենկոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինների ռմբակոծություններից փլուզվել է Սլավյանսկի շենքերի կեսը: Հատուկ օպերացիայի անցկացման ընթացքում բնակիչների 40%-ը լքել են Սլավյանսկը, Դոնեցկից մեկնել է 15 հազար մարդ, սակայն միլիոնավոր բնակչություն ունեցող քաղաքը լրիվ տարհանել հնարավոր չէ: