
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունիսի 9-ին, ժամը 23.50-ին, Օղակաձեւ զբոսայգում վիճաբանելու եւ միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու համար Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Աբել Փ.-ին, 1985 թ. ծնված Վահագն Խ.-ին, 1977 թ. ծնված Մհեր Մ.-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին եւ 1987 թ. ծնված Սամվել Հ.-ին:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: