Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի դիմաց վարձատրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:
Նշենք, որ այս օրինագծի համաձայն` 2014 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների և պետական այլ ծառայողների աշխատավարձերը:
Ըստ այդմ` Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու է 203%-ով` 436 հազարից դառնալով 1,223 մլն դրամ, վարչապետի աշխատավարձը` 218%, այսինքն` 335 հազարից մինչև 1,190 մլն դրամ: Նախարարների աշխատավարձը կբարձրանա 139%-ով` կազմելով 600 հազար դրամ: