ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ակտիվ գործունեությունը` բոլոր առումներով եւ ուղղություններով, սկսել է անհանգստացնել ուժային որոշ կառույցների: Եթե նախկինում նրանք դժգոհ էին ոստիկանապետից, որ «թույլ է», ապա հիմա էլ դժգոհում են, որ «բոլոր տեղերում կա, երբեմն «չափաբաժնից շատ»»: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջեւ ներքին «լուռ տարաձայնություն» կա: Դա դրսեւորվում է ամենատարբեր ձեւերով, որոնց մասին մեր աղբյուրներն առայժմ լռում են: Այնուամենայնիվ, իրավիճակի շուրջ մեկնաբանություններ խնդրեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով անմիջապես հերքեց, թե նման բան կա. «Եւ չի էլ կարող, ոստիկանությունը սերտ համագործակցում է բոլոր իրավական մարմինների հետ»:




Լրահոս