Հայ ազգային կոնգրեսում շարունակում են քննարկել համամասնական ընտրացուցակի կազմման սկըզբունքները: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` հիմնականում երկու տարբերակ է առաջ քաշվել. ցուցակը կազմել կուսակցական սկզբունքներով կամ ճանաչված անհատների հերթականությամբ: Սակայն փոքր կուսակցությունները, ինչպիսիք, օրինակ, «Ազգային վերածնունդ»-ը, «Կանաչների կուսակցություն»-ը, «Հայոց հայրենիք»-ը, ցանկանում են, որ համամասնական ցուցակը կազմվի հենց կուսակցական պատկանելության սկզբունքով, որպեսզի մարդ-կուսակցության ղեկավարները հեշտությամբ դառնան պատգամավոր: Սակայն գերակշռող մեծամասնությունն այս տարբերակին համաձայն չէ. ՀԱԿ-ում կարծում են, որ այդպես անարդար կլինի: Անկուսակցական գործիչներն ու նախկին քաղբանտարկյալները, օրինակ` Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Մյասնիկ Մալխասյանն ու շատերն այս տարիների ընթացքում շատ ավելին են արել, քան որոշ կուսակցությունների նախագահները:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ