Արծվիկ Մինասյանն առաջարկում է դրամական բարեփոխում իրականացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ կառավարությունն իր առջև դրել էր 6,2 % տնտեսական աճ, սակայն չստացվեց. փաստացի գրանցվեց 3,6 % տնտեսական աճ:  Այս մասին այսօր  իր ելույթում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու եզրակացրեց. «Իրականացվել է հակաաճին ուղղված բացահայտ քաղաքականություն»:

Նա հիշեց պաշտոնյաների հայտարարությունները, թե բյուջեն կատարվել է, բայց հարց է առաջանում` դրանից քաղաքացու վիճակը լավացե՞լ է, մարդը չի՞ մտածում արտագաղթի մասին:  Նրա խոսքով, անհրաժեշտ է երկրում դրամական նոր բարեփոխում իրականացնել:

«Սա կարող է առաջին հայացքից արկածախնդիր մոտեցում թվալ, բայց այդպես չէ: Բոլոր տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ներկա դրամական համակարգն այլևս ի վիճակի չէ ապահովել, սպասարկել Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն հարթություն: Ռեֆորմ, որը թույլ կտա թուլացնելով դրամը, հեշտացնել տնտեսվարող սուբյեկտների արտահանման հնարավորությունը` միաժամանակ չազդելով քաղաքացիների գնողունակության մակարդակի վրա», -նշեց նա:

Նա հավելեց, որ նախորդ կառավարության բյուջեի կատարողականին  Դաշնակցությունը դեմ է քվեարկելու:




Լրահոս