ԱԺ մի խումբ պատգամավորների քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությանն է դիմել Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը: Վերջինս իր դիմումին կցել է այն կադրերը, որտեղ Արա Բաբլոյանը, Գագիկ Մելիքյանը, Հերմինե Նաղդալյանն ու Արեգ Ղուկասյանը քվեարկում են ուրիշի փոխարեն, ինչը, Թորոսյանի կարծիքով, ՀՀ քր.օր. 309 հոդվածով նախատեսված հանցանք է` պաշտոնական լիազորություններն անցնել: Ավելին, Թորոսյանը դիմել է նաեւ ԵԺԿ-ին` նշելով, որ մինչ Բրյուսելում ՀՀԿ-ին ԵԺԿ դիտորդ անդամի կարգավիճակ էին տալիս, այդ կուսակցության պատգամավորներն «իրենց մուտքը Եվրոպայի ժողովըրդական կուսակցություն տոնեցին «հանգիստ ժողովրդավարության» ամրապնդմանն ուղղված ԵԺԿ պատգամի ցուցադրմամբ, այն է` ՀՀ քր.օր. 309-րդ հոդվածի շրջանակներում»:
ՀՔԾ-Ն ԿՈՐՈՇԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ