ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ եթե եւս մեկ անգամ ԱԺ-ում իշխող կոալիցիայի անդամները կեղծեն քվեարկության ընթացքը եւ քվեարկեն այլ պատգամավորների փոխարեն, իրենք չեն կարող ԵԺԿ-ում «հաշտեցնել իրենց մասնակցությունը հակաժողովրդավարական, հակահայկական եւ հակաեվրոպական վարքագծի պատասխանատուների ներկայության հետ»: Հիշեցնենք, որ օրերս ԵԺԿ-ին անդամակցել էին երեք կուսակցություններ` «Ժառանգություն»-ը, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ «Ժառանգության» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ` պարզելու, թե արդյոք իրենք հիասթափվել են, որ ընդգըրկվել են ԵԺԿ-ում, եւ հանարավո՞ր է, որ դուրս գան: ««Ժառանգություն»-ն ահազանգ է հնչեցնում Հայաստանում կատարվող մի շարք անընդունելի քայլերի կապակցությամբ, նամանավանդ քայլեր, որոնք ե’ւ հանրապետության նախագահը, ե’ւ վարչապետը դատապարտում են: Բայց մենք տեսնում ենք ասվածի մեջ մեծ անջրպետ: Դժվար է լինել մի կուսակցության անդամ, որտեղ կուսակցության այլ անդամներ չեն համապատասխանում այն չափանիշներին, որը դնում է Եվրոպայի ժողովրդավարություն կուսակցությունը: «Ժառանգություն»-ը միշտ էլ արձագանքել է նման վատ արարքների ժամանակ»,-նշեց պատգամավորը:




Լրահոս