Սահմանին կայուն լարված իրավիճակ է. Ս. Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ցանկացավ իմանալ, թե ինչպիսին է այժմ իրավիճակը:

Բիշարյանը նշեց, որ տեղեկություններ կան, թե Սեյրան Օհանյանը հանդիպել է Անջեյ Կասպրշիկի հետ և խնդրեց, որ պարզաբանի, թե ինչ հարցեր են քննարկել վերջինիս հետ:

Պատասխանելով հարցին՝ Սեյրան Օհանյանը նախ նշեց, որ երբ վերլուծում ենք այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը` գալիս ենք այն եզրահանգմանը, որ Հայաստանի սահմանին կայուն լարված իրավիճակ է,  ինչը նորություն չէ ոչ մեկի համար: Նա նշեց, որ ինքը հանդիպել է բազմաթիվ միջազգային կառույցների ղեկավարների հետ և քննարկել  հակառակորդի պահվածքը.

«Ես հանդիպել եմ նաև Անջեյ Կասպրշիկի հետ, քննարկել ենք առկա խնդիրները, ես առաջարկել եմ, որ նրանք գան և դիտորդական առաքելություն իրականացնեն: Ես ասել եմ, թող գան և ստուգումներ անցկացնեն, եթե մենք ենք խախտում հրադադարի ռեժիմը, մենք պատասխան կտանք», – հայտարարեց նա:




Լրահոս