Վրաստանի ազգային պարկում, 3-րդ օրն է, փնտրում են գերմանացի փորձագետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի արտգործնախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի աշխատակիցները, երրորդ օրն է, փնտրում են շրջակա միջավայրի հարցերով փորձագետին, որը կորել է Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում:

Ինչպես հայտնում է Интерпресс Ньюс-ը, վերջին անգամ 73-ամյա Հանս Խոեֆլեին տեսել են հունիսի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին, ազգային պարկի տարածքում՝ Սամեցխվարեո և Լոմիսմտա սարերի մոտակայքում:

Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկը գտնվում է Վրաստանի կենտրոնական մասում, մասնավորապես, 6 շրջանի` Բորժոմիի, Խարագաուլիի, Խաշուրիի, Ախալցիխեի, Աբաստումանիի և Բագդատիի տարածքում: Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի ընդանուր տարածքը կազմում է 85,083 հեկտար կամ Վրաստանի տարածքի 1% -ը:




Լրահոս