ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առատ ձյունն օգուտ է գյուղատնտեսությանը»:

Սերգո Կարապետյան news.am

Գյուղնախարարը սկսել է որոշ մասնագիտական հմտությունների տիրապետել.  նա արդեն ոչ միայն Աստծուն, այլեւ բնության օրենքներին է հետեւում: Ինչպես ասում են, տատիկ-պապիկներն էլ կվկայեն, որ առատ ձյունը բերքառատ տարի է խոստանում: Ամեն դեպքում, նման հույսեր կարելի է փայփայել: Թե չէ մեծ երաշտի կանխատեսումներից առաջ, հույսն Աստծու հետ կապելով, մեծ-մեծ խոստումներ տալն ավելի քան անլուրջ էր: Ճիշտ է, Սերգո Կարապետյանը տվյալ դեպքում ընդամենը հին ու շատ պարզ մի ճշմարտություն է փաստում, բայց ավելի լավ է հայտնի իրողություններն արձանագրել, քան սին հույսերով ինքնախաբեությամբ զբաղվել:




Լրահոս