«Մանչեսթր Յունայթեդ»-ը պատրաստվում է գնել գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը:
Անգլիական ակումբի նոր գլխավոր մարզիչը՝ Լուի վան Գալը, ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը, և Շվայնշտայգերը համարվում է ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը:
Ակնկալվում է, որ «Մանչեսթeր Յունայթեդ»-ը Շվայնշտայգերի տեղափոխության համար կվճարի 20 մլն եվրո: Բանակցությունները կարող են սկսվել արդեն այս շաբաթ:
Նշենք, որ նախկինում անգլիական ակումբը հետաքրքրվում էր «Բավարիա»-ի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Թոմաս Մյուլերի ծառայություններով, բայց գերմանացի հարձակվողը որոշեց երկարաձգել պայմանագրի ժամկետը իր ներկայիս ակումբի հետ: