Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «Championat» կայքի՝ երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում ընդգրկվել է Ռուսաստանի՝ արդեն ավարտված առաջնության խորհդանշական հավաքականում։ Մեկ թիմից հնարավոր է եղել ընտրել առավելագույնը 3 ֆուտբոլիստի։
Ներկայացնում ենք խորհրդանշանական հավաքականը:
Դարպասապահ․ Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ)։
Պաշտպաններ․ Գեորգի Շչեննիկով (ԲԿՄԱ), Նիկոլաս Լոմբերտս («Զենիթ»), Վեդրան Չորլուկա («Լոկոմոտիվ»), Մարիո Ֆերնանդես (ԲԿՄԱ)։
Կիսապաշտպաններ․ Ակսել Վիտցել («Զենիթ»), Ռոման Շիրոկով («Կրասնոդար»), Խոսե Խուարդո («Սպարտակ»), Հալկ («Զենիթ»)։
Հարձակվողներ․ Յուրա Մովսիսյան («Սպարտակ»), Արտյոմ Ձյուբա («Ռոստով»)։
Մարզիչ․ Լեոնիդ Սլուցկի (ԲԿՄԱ)։