Ֆիննախի աշխատողները կփոխարինվեն ՊԵԿ-ի աշխատողներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակից Սոֆի Սիմոնյանը համացանցով հայտարարել էր, որ ինքը և մի քանի այլ աշխատակից անսպասելի տեղեկացել են, որ իրենք հունիսի 6-ից ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Ս. Սիմոնյանի գնահատմամբ` հավանաբար, թափուր պաշտոնում կնշանակվեն կամ արդեն նշանակվել են ՊԵԿ-ի համանուն ստորաբաժանման աշխատողները: 

Դեպքի հետ կապված մանրամասներ իմանալու համար Armlur.am-ը կապ հաստատեց Ֆիննախի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի հետ:

Այստեղ մեզ տեղեկացրին, որ ՀՀ ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի վերակազմակերպման գործընթացներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ ՆՀ-97-Ն հրամանագրի հիմքով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ  503-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ  1005-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2014թ. մայիսի 8-ի թիվ 500-Ն որոշման  համաձայն, կատարված վերակազմակերպումն արդեն իսկ ենթադրում է աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում և դրա անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատում:

Տաթև Հարությունյան




Լրահոս