Լրագրող-հրապարակախոս Անահիտ Եսայանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քաղաքաշինության նախարարության կայք-էջից։
Անահիտ Եսայանը մամուլի դաշտում աշխատում է երկար տարիներ, իսկ վերջերս էլ լույս ընծայվեցին նրա հեղինակած երկու գրքերը՝ «Հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ» եւ «Երկու դարերի սահմանագծին», որոնք ամփոփում են նրա մասնագիտական գործունեության որոշ դրվագներ։
Ի դեպ, նա երկար տարիներ աշխատել է նաեւ Երեւանի քաղաքապետարանում՝ որպես մամուլի քարտուղար, իսկ վերջին տարիներին համակարգում էր Երեւանի գլխավոր ճարտարապետի՝ հանրության հետ կապերը: