«ՀԱՊԿ մեր գործընկերների հետ ընդունվել է հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման պլանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ ընդունվել է հավաքական ուժերի օպերատիվ արձագանքման օպերատիվ տեղակայման պլանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Հայաստանը մշտապես կանգնած է եղել ՀԱՊԿ շրջանակներում նման փաստաթղթերի ընդունման ակունքներում՝ հաշվի առնելով մեր երկրի սպեցիֆիկան»,-ասել է Օհանյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար կարեւորություն ունեն համատեղ գործողությունները տարածաշրջանում, հատկապես հաշվի առնելով Կազմակերպության մնացած անդամների հետ ցամաքային սահմանի բացակայությունը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ-երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 10-ին, Մոսկվայում:




Լրահոս