ՉԵՆ ՀԵՌԱՆԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սփյուռքահայ գործարար Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ էնթերփրայզս» ՍՊ ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձերն են պահանջում: Երեկ` վաղ առավոտից մինչ այժմ, ընկերության բոլոր աշխատակիցները հավաքվել են  պետական եկամուտների կոմիտեի շենքի առջեւ ու պահանջում են վերացնել ընկերության հաշիվների վրա դրված կալանքը, սակայն ՊԵԿ-ից նրանց ոչ ոք չընդունեց: Ընկերության աշխատակիցները 2012-ին աշխատավարձ չեն ստացել, չգիտեն էլ` ում դիմեն: Պատմում են, որ արդեն դիմել են գործով քննիչ Ռաֆայել Մկրտչյանին, որը, իմանալով, որ ընկերության աշխատակիցները բողոքելու են եկել, ուղղակի «հաջողություն» է ասել: Աշխատակիցները հավաստիացնում են, որ ՊԵԿ-ի տարածքից դուրս չեն գալու, մինչեւ այս հարցին լուծում չտրվի: Հիշեցնենք, որ ընկերության աշխատանքները խաթարվել են դեռ 2012թ. հունվարի 30-ին, երբ ՊԵԿ-ի կողմից «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարների վրա կալանք դրվեց, եւ արգելվեց հաշիվներից գումարի կանխիկացումն ու ելքագրումը:




Լրահոս