ՍԿՍՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկեց «Հայ սուպերսթար» նախագիծը, որը կոչված է նոր տաղանդներ փնտրելու:
Սա նախագծի հինգերորդ եթերաշրջանն է: Մեկ տարի դադարից հետո նոր անուններն ու դեմքերը կհայտնվեն   «Շանթ»-ի եթերում: Նախագծի կանոնները չեն փոխվել, մասնակիցների ելույթներից հետո ժյուրիի անդամները կհայտնեն իրենց կարծիքն ու դիտողությունները: Այս անգամ «Հայ սուպերսթար»-ի ժյուրիի կազմում կլինեն Լեյլա Սարիբեկյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանն ու Գարիկ Պապոյանը: Նախագծի վարողն է Արամ mp3-ն: 12 մասնակիցներն արդեն ընտրված են, նրանց սպասվում է ամիսների աշխատանք, իսկ լավագույնը կարժանանա հաղթանակի: Նախագծի երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանը նշեց. «Ի տարբերություն նախորդ տարիների «Հայ սուպերսթար»-ների` այս անգամ շեշտն ավելի շատ դրվելու է հայկական երգերի վրա, քանի որ մեր նպատակներից մեկն էլ հայկական երաժշտությունը պրոպագանդելն է»:




Լրահոս