ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունն անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու ուղղությամբ: Ինչպիսի՞ն է անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների պատկերը 2011 թվականին:

Կարինե Գասպարյան, 35 տարեկան,
մանկավարժ     

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ոստիկանության անչափահասների ծառայության աշխատակիցներն իրենց ամենօրյա ծառայողական պարտականություններն իրականացնելիս առանձնակի ուշադրություն են դարձնում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների նախականխման, վերջիններիս իրավախախտումներ կատարելուն դրդող անձանց հայտնաբերելու, ինչպես նաեւ թափառաշրջիկ, մուրացիկ եւ խնամքից դուրս մնացած ու լքված անչափահասների հիմնախնդիրներին: Այս ուղղությամբ, ՀՀ ոստիկանության ցուցումների համաձայն, ոստիկանության ԱԳ ծառայության եւ այլ ստորաբաժանումների ուժերով պարբերաբար կազմակերպվում եւ անցկացվում են լայնածավալ միջոցառումներ, ստուգայց շրջագայություններ, որոնց ընթացքում ստուգվում են վերոհիշյալ խմբերի, անչափահասների հավանական հավաքատեղիները: ՀՀ ոստիկանության ԱԳ ծառայության կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ ոստիկանության ԱԳ ծառայության աշխատակիցների կողմից սպասարկվող վարչական տարածքներում գործող հանրակրթական դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում պարբերաբար անց են կացվում զրույց-զեկուցումներ տարբեր իրավական թեմաներով` «Անչափահասը եւ հանցագործությունը», «Թմրամոլությունը եւ անչափահասը», «Պետությունը եւ անչափահասը» եւ այլն:

(շարունակությունը հաջորդ համարում)
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ բացի ընդհանրական ձեւակերպումներից, ՀՀ ոստիկանությունն անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու ուղղությամբ ինչ-որ գործնական քայլեր, այնուամենայնիվ, ձեռնարկում է:




Լրահոս