ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամիսներ առաջ Երեւանում գործող գրավատները մեծ աղմուկ բարձրացրին` մեղադրելով Կենտրոնական բանկին իրենց գործունեության մեջ սահմանափակումներ մտցնելու եւ փոքրածավալ վարկեր տրամադրելու  գործառույթն  աստիճանաբար մասնավոր բանկերին փոխանցելու համար: Հետաքրքիր է` 2011 թվականի ընթացքում հանրապետությունում գործող գրավատների թիվը կրճատվե՞լ է: Այս պահի դրությամբ քանի՞ գրավատուն է գործում Երեւանում եւ հանրապետության մյուս քաղաքներում:   

Մարինե Գասպարյան, 45 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. 2010 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գործել են 138 գրավատներ, 2011 թվականի վերջի դրությամբ` 137 գրավատներ: Այս պահի դրությամբ Հայաստանում գործում են 139 գրավատներ: Գրավատների վերաբերյալ պարբերաբար թարմացվող տեղեկությունները տեղադրված են Կենտրոնական բանկի կայքում` http://www.cba.am/am/SitePages/fscfolombards.aspx:

ԿԲ հասարակայնության հետ կապերի
ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բանկերի սուր մրցակցության պայմաններում գրավատներին, փաստորեն, հաջողվել է գոյատեւել: Այն, որ վաշխառությունը շահութաբեր գործ է,  հնուց է հայտնի: Այլ հարց է, որ գրեթե առանց չարչարվելու մեծ եկամուտներ ստանալու հնարավորությունը բանկերը նման սիրահոժար կերպով երբեք չեն զիջի այլ կառույցների: Թերեւս հենց այդ պատճառով  էլ ոչ շատ առաջ սրվել էին բանկեր-գրավատներ հարաբերությունները: Թե ինչպես են այդ կառույցները խաղաղ գոյակցության եզրեր գտել, անհայտ է: Այսուհանդերձ, եթե ԿԲ-ի ներկայացրած թիվը համապատասխանում է  իրականությանը, ապա  կարելի է գովելի մրցակցության մասին խոսել:




Լրահոս