Հունիսի 11-ին` ժամը 18.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Ձորամուտ գյուղի ցանքատարածքները և 2 մեքենայի ապակի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻն մամլո ծառայությունը, նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: