Կակայի ապագան հարցականի տակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ իտալական «Միլանը» գլխավորեց Ֆիլիպո Ինձագին, մի քանի ֆուտբոլիստի ապագան հարցականի տակ է: Մեծ է հավանականությունը, որ կարմիր-սևերը հրաժեշտ կտան ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Կեյուսկ Խոնդային: Մշուշոտ է նաև Կակայի ապագան:

Նախկինում իտալացի լեգենդներից մեկին ուղարկում էին ձևավորվող ամերիկյան ակումբ, բայց ֆուտբոլիստն անձամբ հերքեց այդ ինֆորմացիան, ավելացնելով, որ «Միլան»-ում ամեն ինչ նրան դուր է գալիս:

Սակայն իրավիճակը փոխվում է, և հիմա բրազիլացին իսկապես կարող է վերադառնալ հայրենիք: 32-ամյա Կակայի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական «Սան-Պաուլուն»: Ակումբի նախագահ Կառլուշ Միգել Անդարը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների, եթե այդ տարբերակը դուր գա նաև ֆուտբոլիստին:

Իսկապես, լուրջ խոչընդոտ կարող է դառնալ այն փաստը, որ Սան-Պուլուին հատուկ թույլտվություն է պետք  ՖԻՖԱ-ից` հայտացուցակի մեջ լրացուցիչ ֆուտբոլիստի ընդգրկման համար: Բայց, եթե բրազիլական կողմը հայտարարում է նման սցենարի մասին, նշանակում է՝ մանրամասներն արդեն քննարկվում են:




Լրահոս