
“”ՉԻ”” տեղեկություններով` օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպյանը հավաքել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց նոր հրահանգներ է տվել ծառայությունը լավացնելու ուղղությամբ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Գասպարյանը շատ կոպիտ է խոսել հավաքվածների հետ: “”Ես մաքուր եմ, իսկ դուք բոլորդ սատանաներ եք””,- բարկացած հայտարարել է ՀՀ ոստիկանապետը: Ի դեպ` հայտնի է, որ Վլադիմիր Գասպարյանը Հայ Առաքելական Եկեղեցու մոլի հետևորդներից է և իր հրապարակային հայտարարություններում հաճախ է հիշում Աստված, ինչպես նաև աստվածաշնչյան որոշ տերմիններ: