168 ժամ. «Գագիկ Օսկանյա՞ն», թե՞ “”Վարդան Ծառուկյան””

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթում հրապարակված հոդվածն անդրադառնում է ԲՀԿ-ին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անդամակցությանը` մասնավորապես նշելով. “”Վարդան Օսկանյանն ու “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցությունը (ԲՀԿ) կանգնած են մեծ փոփոխությունների շեմին: Նախկին արտգործնախարարը պետք է մի կուսակցության անդամակցի, որի հիմնական, եթե ոչ` միակ արժեքն ու գաղափարախոսությունը նրա առաջնորդն է` իր մեծածավալ ֆինանսական կարողություններով: ԲՀԿ-ն պետք է իր շարքերն ընդունի մի մարդու, ով արմատապես տարբերվում է կուսակցության ղեկավարի մերձավոր հատվածի այլ անդամներից:Չափազանց հետաքրքիր է, թե ինչպե՞ս կընթանա այս ինտեգրումը: Կարծում եմ, որ եթե Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանն ընտրություն ունենային, ապա կանեին ամեն ինչ այս “”միաձուլումից”” խուսափելու համար, քանի որ այն անբնական է այդ մարդկանց տեսակների միջև եղած ահռելի տարբերության պատճառով: Սակայն, երկուսի ընտրության հնարավորությունը, կարծես թե, այդքան էլ մեծ չէ: Կարո՞ղ է արդյոք Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ում ստանձնել արտաքին աշխարհի համար ընդունելի և կանխատեսելի առաջնորդի դերը: Արդյո՞ք պատրաստ է Գագիկ Ծառուկյանը զիջել իր լիազորությունների մի մասը: Այս հարցերի շարքը կարելի է երկար շարունակել: Հասուն տարիքում մարդիկ չեն փոխվում, ու միամտություն կլինի մտածել, որ քաղաքական դաշնակիցներ դառնալով, Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը կհրաժարվեն իրենց բնորոշ արժեքներից, սովորություններից ու գործելաոճից: Միանշանակ է, սակայն, որ նրանցից մեկը պետք է առավել մեծ զիջումների գնա` սեփական ինքնասիրության հաշվին””:  




Լրահոս