Կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց և թույլատրեց «Հորմիգոնես ի  մորտերոս սեռռանո ս.լ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում»  մաքսային ռեժիմի  ժամկետների երկարաձգումը:

«Հորմիգոնես ի  մորտերոս սեռռանո ս.լ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը, հանդիսանալով «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության ենթակապալառու կազմակերպություն, մատակարարում է վերջինիս բարձր որակային չափանիշներին համապատասխանող բետոնով: Նշված որակի բետոն արտադրելու համար «Հորմիգոնես ի մորտերոս սեռռանո ս.լ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը ներմուծել է համապատասխան սարքավորումներ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, որոնց ժամկետները լրանում են ս.թ. հունիս-հուլիս ամիսներին:

Հաշվի առնելով կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև՝ նպատակ ունենալով նպաստելու իրականացվող աշխատանքների շարունակականությանը և բարեհաջող ավարտին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է դրական լուծում տալ խնդրին:

Հավանություն տալով նախագծին` կառավարությունը միջազգային չափանիշներին համապատասխան, նպաստելու է «Հյուսիս-Հարավ» առաջին արագընթաց ճանապարհի կառուցմանը: Նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ արդարադատության նախարարությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կավելանա առևտրի շրջանառությունը, կնվազեն տրանսպորտային ծախսերը և կբարձրանա մրցակցությունը:




Լրահոս