
Այսօր ժամը 08.00-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: