Երեկ` հունիսի 11-ին, ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորվել է զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը:
Քիչ առաջ ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի սպա Մերի Սարգսյանն Armlur.am-ին հայտնեց, որ վերոնշյալ արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1994 թվականին ծնված, պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Վոլոդյա Բաբիկյանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 373 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու պատճառով անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Կատարվում է նախաքննություն:
Տաթև Հարությունյան