
Բրազիլիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում` Ռիո դե Ժանեյրոյում, երեք օդանավակայանների աշխատակիցները մեկօրյա գործադուլ են հայտարարել, որը սկսվել է տեղական ժամանակով կեսգիշերին: Դա նշանակում է, որ նրանց ակցիան կշարունակվի նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը:
Գործադուլավորները պահանջում են աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև՝ հատուկ բոնուս` աշխարհի առաջնության հետ կապված:
BBC-ի փոխանցմամբ՝ գործադուլը կարող է որոշ միջոցառումների տապալման պատճառ դառնալ, թեև մրցարշավի բացումն ու առաջին խաղը տեղի են ունենալու Սան-Պաուլուում:
Նշենք, որ Սան-Պաուլուի մետրոպոլիտենի աշխատակիցները որոշել են հինգշաբթի չշարունակել ավելի վաղ կասեցված գործադուլը: