
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր գործադիրի նիստում հայտարարեց, որ երեկ հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատերերի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է ՓՄՁ-ին աջակցելու և նրանց հուզող խնդիրների մասին: «Շրջանառության հարկը 3 տոկոսից իջնելու է մինչև մեկ տոկոս: Դրանով մենք արտոնություն ենք տալիս ՓՄՁ-ին, իսկ խոշոր ձեռնարկատերերին բերելու ենք հարկային դաշտ: Դրա շնորհիվ կավելանան բյուջեի եկամուտները»,- մանրամասնեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հորդորեց ֆինանսների նախարարությանը հետևողական լինել ՓՄՁ-ին աջակցելու գործում և ՓՄՁ-ին չդիտարկի որպես հարկատու: