Ղազախստանը մտադիր է միակողմանի կարգով վերացնել 10 երկրի քաղաքացիների համար մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտությունը: Այդ երկրների թվում են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Այս մասին հինգշաբթի արտասահմանյան ներդրողների խորհրդի նիստում հայտարարել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Այսօր մենք հայտարարում ենք միակողմանի կարգով առանց արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին այն 10 երկրների քաղաքացիների համար, որոնք առավել բարձր ներդրումային ակտիվություն են ցուցաբերել Ղազախստանում: Այդ ցանկում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Մալայզիան, Նիդեռլանդները, Միացյալ Արաբական Էմիրությունները, Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան», – ասել է Նազարբաևը:
Նա ընդծել է, որ արտոնագրային պատնեշների վերացումն անհրաժեշտ է գործարարներին բիզնես-շփումների և միջազգային օպերացիաների ընդլայնման համար. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: