Ռուսասատնի և Ուկրաինայի միջև հանդիպումներ կամ բարձր մակարդակով բանակցություններ, ինչի մասին հայտարարել է էներգետիկանի եվրակոմիսար Գյունտեր Էտինգերը, մոտ ժամանակներս չեն նախատեսվում, և համապասախան առաջարկներ չեն արվել. ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսական կողմը հանդիպումների կամ բանակցությունների հրավեր չի ստացել», – ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ ռուսական կողմը մտադիր է պարզել, թե ինչ նկատի ուներ Էտինգերը:
Բրյուսելում եվրակոմիսարը հայտարարել էր, որ գազային հարցը կդառնա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քննարկման առարկան: Ավելի վաղ գազի հարցով բանակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵՄ էներգետիկանի նախարարների մակարդակով. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: